|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Զանգվածային լրատվության միջոցներով այսօր տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանությունը ձերբակալել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների: Սրա վերաբերյալ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Սրանով ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու հերթական փորձն է արվում՝ դրանից դիվիդենտներ շահելու հեռակա նպատակով:
Իրականում տեղի է ունեցել հետևյալը: Այս տարվա մարտին ոմն Արմեն պայմանավորվածություն է ձեռք բերել Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող, չգործող պտուղբանջարեղենի կրպակներից մեկը վարձակալելու մասին: Կրպակատերը հետագայում որոշել է այն հետ վերցնել և դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ պատրաստ է վերադարձնել վարձավճարը: Դիմումի կապակցությամբ պարզաբանումներ տալու նպատակով վարձակալը հրավիրվել է ոստիկանություն:
Ինչպես տեսնում եք՝ ոչ ոք բերման չի ենթարկվել, առավել ևս՝ չի ձերբակալվել, և հաղորդագրությունը որևէ աղերս չունի իրականության հետ»: