|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ոչ մի հանցակազմի հատկանիշներ չունենալով՝ պատվիրված քրեական գործի շրջանակներում, իշխանությունը փորձում է ճնշել ՀՅԴ կուսակցությանը, ինչը, բնականաբար, չի հաջողվելու նրանց», - «Փաստինֆո»-ին ասել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ « Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա արձանագրմամբ՝ «արդեն մի քանի տարի է, որ իշխող քաղաքական ուժ կոչվածը, ոտնահարելով սահմանադրական բոլոր նորմերը, հարձակում է իրականացնում դաշնակցության նկատմամբ։ Հերթական փուլն է սկսվել, այս անգամ արդեն Վայոց Ձորի կուսակցության գրասենյակի վրա է հարձակումը կազմակերպվել։ Բերման են ենթարկվել և ձերբակալվել մարզային կառույցի շուրջ մեկ տասնյակի հասնող ղեկավար անդամներ, ինչպես նաև խուզարկություններ են իրականացվել գրասենյակում՝ բնականաբար ոչինչ չհայտնաբերելով»։
Ա.Մինասյանի փոխանցմամբ՝ ներկայումս փաստաբաններն աշխատում են, հավաքում տեղեկությունները և առաջիկայում կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ։