|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
23.03.2013
Թե' իշխանությունը, թե' ընդդիմությունը, թե' հանրությունը 2008-ից ի վեր կարեւոր են համարում Մարտի 1-ի հայտնի ողբերգական իրադարձությունների ամբողջական բացահայտումն ու մեղավորներին արդարադատության առաջ կանգնեցնելը՝ 10 զոհի մահվան հանգամանքների բացահայտված չլինելը խարան դիտելով մեր պետության ճակատին: Բայց պարզվում է, որ կան մարդիկ, այն էլ՝ մտավորական շրջանակներից, ովքեր դեմ են ոճրագործության բացահայտմանը:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը, ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչ կասի 2008-ի մարտի 1-ի 10 զոհերի փաստի առթիվ, ասել է. «Մի կողմից կարելի է ասել՝ ինչո՞ւ չի բացահայտված, մյուս կողմից էլ կարելի է ասել, որ սա իմաստուն քայլ է, որ չի բացահայտվում, որովհետեւ լրացուցիչ հակադրում կառաջացնի»: