|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ Միչիգան նահանգից գործարար Թոմ Լին հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններին բեն Լադենի սպանությունից մի քանի տարի առաջ է հաղորդել էնրա գտնվելու վայրը. հայտնում է Аргументы и факты-ն: Լին իշխանություններից դրա դիմաց 25 մլն դոլարի պարգեւատրում է պահանջում:
Այդ կապակցությամբ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիին նամակ է գրվել Loevy &Loevy իրավաբանական ընկերության կողմից: Նամակում նշվում է, որ Թոմ Լին պակիստանյան հետախուզության աշխատակիցներից մեկից է տեղեկություն ստացել, որ ահաբեկիչը թաքնվում է Աբոտաբադ քաղաքում, եւ 2003 թվականին այդ մասին հայտնել է ամերիկյան իշխանություններին: