|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Թալիբան» շարժումը ստանձնել է պակիստանյան Չարսադդա քաղաքում իրականացված երկու ահաբեկչությունների պատասխանատվությունը, որոնց հետեւանքով զոհվել է 70 մարդ, կան տասնյակ վիրավորներ:
Պայթյունները որոտացել են զինվորական ստորաբաժանումների պատրաստման կենտրոնի մոտակայքում` ավտոբուսի սպասող` 10-օրյա հանգստի մեկնող զինծառայողների շրջանում:
«Դա Ուսամայի նահատակության համար վրեժխնդրության առաջին գործողությունն էր: Սպասեք նոր հարձակումների Պակիստանում եւ Աֆղանստանում»,- «Ֆրանս պրես» գործակալությանը հեռախոսով հայտարարել է «Թալիբան»-ի ներկայացուցիչ Էհսանուլլա Էհսանը: