Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Պակիստանի հեռուստաընկերությունները հայտարարել են, որ ամերիկյան զինվորների կողմից սպանված Ուսամա բեն Լադենի` ինտերնետում լայնորեն տարածված լուսանկարը կասկածի տեղիք է տալիս:
Ճիշտ է, դիակի լուսանկարն ու բեն Լադենի` 10 տարի առաջ արված լուսանկարները չափազանց նման են. բերանի եւ դեմքի արտահայտությունը երկու լուսանկարներում նույնն է, բացի այդ` 10 տարի առաջվա եւ վերջին լուսանկարի մորուքում ճերմակ թելերն էլ գրեթե չեն տարբերվում: Սակայն, ըստ պակիստանյան հեռուստաընկերությունների, դիակի լուսանկարը կեղծ է` բեն Լադենի հայտնի նկարներից մեկի` համակարգչով սարքված տարբերակը: Տարբերությունը միայն չալմայի բացակայությունն է:
Ամերիկյան մի պաշտոնյա հայտնել է, որ բեն Լադենի դին իրենց մոտ է, մինչդեռ Պակիստանի հեռուստաընկերությունները ցուցադրել են առավոտյան սպանված բեն Լադենի դին եւ հայտարարել, որ այն իրենց մոտ է: