|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին վրդովված է 2007-ի իր նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ գործի հետաքննությամբ. հայտարարել է նրա փաստաբան Թիերի Էրզոգը:
«Սարկոզին չի կորցնում մարտական ոգին, միաժամանակ, համարում է, որ դառտարանի որոշումը` իր նկատմամբ հետաքննություն սկսել, այսպես կոչված, Բետանկուրի գործով, վրդովեցուցիչ է»,- ըստ Интерфакс-ի` հայտարարել է փաստաբանը ֆրանսիական RTL ռադիոկայանի եթերում:
Էրզոգը նշել է, որ դատավորը հիմնականում, որպես վկա, լսում է Լիլիան Բետանկուրի սպասավորներին, որոնք ներկայացնում են մեղադրող կողմը, հետեւաբար` բավարար վկայություններ չունի պաշտպանող կողմից: Այդ կապակցությամբ փաստաբանը չի վստահում դատավորի անկողմնակալությանը: