|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն այսօր նախատեսում են այցելել Լիբիա. տեղեկացնում է France Presse գործակալությունը:
Ավելի վաղ եւս ֆրանսիական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ Ելիսեյան պալատը գաղտնիության մթնոլորտում նախապատրաստում է Սարկոզիի այցը Լիբիա:
Երեկ կառավարության մամուլի քարտուղար Վալերի Պեկրեսը հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ Սարկոզիի մտադրության մասին, սակայն, ըստ գործակալության, Լիբիա են ուղարկվել քաղաքացիական հագուստով 160 ֆրանսիացի ոստիկաններ, որոնք պետք է ապահովեն նախագահի անվտանգությունը: