|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԼՂՀ իշխանությունների որոշումը Ստեփանակերտի օդանավակայանի վերականգնման վերաբերյալ բացառապես հումանիտար բնույթ ունի. Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
Ըստ նրա` օդանավակայանի շահագործումը մեկ նպատակ է հետապնդում` ապահովել արցախցիների բնականոն կենսագործունեությունը եւ ազատ տեղաշարժվելու իրավունքը: «Այդ մասին առիթ եմ ունեցել գրելու ԼՂՀ ղեկավարության դիրքորոշումը ներկայացնող նամակում, որը տարածվել է ՄԱԿ-ում, որում մենք մանրամասն նկարագրել ենք, թե ինչից ելնելով ենք բացում օդանավակայանը եւ ինչ նպատակներ ենք հետապնդում»,- ասել է Միրզոյանը:
Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ օդանավակայանը մոտ ապագայում կգործարկվի: «Կոնկրետ ամսաթիվ չեմ ասի: Ստեփանակերտի օդանավակայանի վերականգնումը վերջնական փուլին էր հասել անցյալ տարվա վերջին: Մեր նպատակը տեխնածին վտանգները հնարավորինս բացառելն է: Այսինքն` մենք հույս ունենք, որ օդանավակայանն ապահովելու է ուղեւորների առավելագույն անվտանգությունը` հաշվի առնելով այն բարդ լեռնային աերանավարկային իրադրությունը, որ ունենք: Հենց բոլոր պայմաններն ապահովվեն, բնականաբար, օդանակայանի նորմալ կենսագործունեությունը կվերականգնվի»,- ասել է ԼՂՀ ԱԳ նախարարը: