|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի աթլետիկայի հավաքականի բոլոր անդամներն անվնաս հասել են Ստամբուլ և մասնակցել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությանը:
Տեղեկացնենք, որ նախօրեին Թուրքիայում շրջվել էր Հայաստանի աթլետիկայի հավաքականին տեղափոխող ավտոբուսը, սակայն, հայ մարզիկներին և մարզիչներին տրամադրվել է նոր փոխադրամիջոց, որով նրանք անվնաս հասել են մրցման վայր և մասնակցել առաջնությանը: Հավաքականի անդամներից ոչ ոք որևէ լուրջ վնասվածք չի ստացել:
Առաջնությունը, որին մասնակցել են Ռումինիայի, Թուրքիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Ալբանիայի, Հունաստանի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի և Մոնտենեգրոյի հավաքականները, արդեն ավարտվել է, և մեր մարզիկները վերադառնում են Երևան:
Առաջնության արդյունքներով` Հայաստանի հավաքականի կանանց թիմը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Համեմատաբար անհաջող են հանդես եկել մեր տղամարդիկ՝ զբաղեցնելով 9-րդ տեղը: Հավաքականի կազմում ընդգրկված է եղել ընդհանուր թվով 14 մարզիկ: Այս մասին տեղեկացնում է msy.am-ը: