|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 12-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող դիտահորը երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ երեխան ընկել է Հունան Ավետիսյան փողոցի թիվ 6 շենքի դիմաց գտնվող դիտահորը:
Փրկարարները 2012 թ. ծնված Դ. Դ.-ին անվնաս դուրս են բերել դիտահորից, շտապօգնության կարիք չի եղել»: