|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 22-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայնից Մուշի բաժին է ներկայացվել 45-ամյա Միքայել Ա.-ն: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Նա 2017 թ. փետրվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Միքայել Ա.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: