|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն պատրաստվում է դատի տալ «Եվրասպորտ 2» հեռուստաալիքի մարզական մեկնաբան Անդրեյ Ժուրանկովին. տեղեկացնում է Dni.ru-ն:
Մեկնաբանը եթերում հայտարարել էր, թե Պլյուշչենկոյի ողնաշարի վիրահատության մասին լուրերը սուտ են, և որ դա արվում է փիառի համար:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին` գեղասահքի Եվրոպայի առաջնության ժամանակ, ողնաշարի խնդիրների պատճառով, Պլյուշչենկոն ձախողեց իր ելույթն ու դուրս մնաց պայքարից:
Գեղասահորդի փաստաբանն ասել է, որ մեկնաբանը զրպարտել է Պլյուշչենկոյին և ներողություն չի խնդրել նրանից: