|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում կձեւավորվի հակահայկական լոբբի, որը կպայքարի Հայոց ցեղասպանության ճանաչման համար հայերի կողմից տարվող աշխատանքների դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ, պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուն, որը հայտնի է իր հակահայկական գործունեությամբ:
«Սփյուռքը 1915թ. դեպքերի 100-րդ տարելիցին ընդառաջ նախապատրաստական մեծ աշխատանքներ է իրականացնում: Մենք էլ` որպես խորհրդարան, պետք է քայլեր ձեռնարկենք: Կուսակցությունների գլխավորությամբ պետք է ինչ-որ բան նախաձեռնենք եւ մեր նախաձեռնությունը տեղափոխենք միջազգային ասպարեզ»,- ասել է Հալաչօղլուն: