|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեւանի փողոցներում տիրող փնթիությանն ու թափթփվածությանը բազմիցս ենք անդրադարձել:
Հաճախ պատկան մարմիններն իսկապես դրականորեն են արձագանքում հրապարակումներին եւ վերացնում թերությունները: Սակայն ընդունենք, որ քաղաքում այդ գարշանքը ստեղծում ենք մենք` քաղաքացիներս:
Օրինակ` Հանրապետության հրամապարակում անցկացված ամեն մի հրապարակային միջոցառումից հետո Երեւանի այդ տարածքը աղբանոցի է վերածվում: ՀԱԿ-ի ամեն մի հանրահավաքից հետո աղբանոցի է վերածվում Ազատության հրապարակը: Բայց այս լուսացույցերից երեւում է, որ այդ կառույցի հետեւորդները որոշել են քաղաքն աղբանոց դարձնել նաեւ մինչհանրահավաքյան օրերին:
