|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալը ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ որակեց լավ: Դեռ մի բան էլ ավելի, ըստ նրա, Ադրբեջանն ինքն իր ոտքով թակարդն է ընկել, եւ մենք պետք է շտապենք օգտվել իրավիճակից:
«Երկիր»-ի թղթակցի այն դիտարկմանը, թե Ադրբեջանը դեռ ՄԱԿ-ում չէր, ոչինչ անել չէինք կարողանում, հիմա ի՞նչ պետք է անենք, Առաքելյանը նշեց, թե հարմար առիթ է ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային դատարանում Ադրբեջանի կառավարության դեմ դատական հայց ձեւակերպելու համար:
Մեր այն դիտարկմանը, թե ԱԳՆ-ն անգամ հայտարարությամբ հանդես չեկավ եղածի կապակցությամբ, ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանի դեմ դատական հայց կներկայացնի, բանախոսը մեր թղթակցին խորհուրդ տվեց այդքան հոռետես չլինել, վեր կանգնել զգացմունքայնությունից:
«Հարցի լուծման ակնկալիքներ կա՞ն, թե՞ ոչ» հարցին էլ Առաքելյանը պատասխանեց, որ խնդիրն ակնկալիքը չէ, այլ այն, որ խնդիրը բարձրաձայնվի: