|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հույսի կամուրջ» կազմակերպության աջակցությամբ իրականացվում է «Թանգարան և կավ» սոցիալ-կրթական ծրագիրը, որն իրականացվում է հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ինչպես նաև ներառական դպրոցների աշակերտների համար:
«Չի բացառում, որ պարապմունքներից հետո նրանցից շատերը որոշեն զբաղվել խեցեգործությամբ»,-ասաց ծրագրի հեղինակ Կիմա Ավագյանը:
Այժմ ընթանում է երկրորդ փուլը, որի ընթացքում կլինեն հանդիպում-քննարկումներ Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողների և դասախոսների, ինչպես նաև ներառական դպրոցներում աշխատող ուսուցիչների համար:
10-ամյա Մխիթար Սիմոնյանի /երեխան չի լսում/ մայրը` Աննա Ավետիսյանը, կարծում է, որ ծրագիրը նպաստում է երեխաների դաստիարակմանը և զարգացմանը: «Երեխաները իրենց անտեսված չեն զգում, գիտակցում են, որ իրենք էլ կարող են տիրապետել արհեստների»,-ասաց Ավետիսյանը: