|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը պատրաստ է հանձնել իշխանությունը ընտրությունների անցկացման միջոցով. տեղեկացնում է Reuters-ը:
«Եկեք միասին գնանք երկխոսության, փոխըմբռնման եւ իշխանության խաղաղ հանձնման` արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով»,- հեռուստաելությում ասել է նա:
Մահափորձից հետո հայրենիքը լքելուց երեք ամիս անց` ուրբաթ օրը, Սալեհը Եմեն էր վերադարձել Սաուդյան Արաբիայից: Նա այնտեղ բուժվել էր նախագահական պալատի վրա հարձակումից հետո ստացած վերքերից ու այրվածքներից: