|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Ֆրանսիայի դատարանը հետախուզություն է սկսել Արժույթի Միջազգային Հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդի նկատմամբ: Լագարդը մեղադրվում է 2007 թվականին ֆրանսիացի մագնատ Բերնարդ Տապիի եւ Կրեդիտ Լիոնիս բանկի դատական գործում միջամտելու մեջ: Տապին, ով Adidas ընկերության ղեկավարն էր, մեղադրում էր Կրեդիտ Լիոնիս բանկին իր ընկերության նկատմամբ խարդախություն անելու մեջ: Լագարդը, ով այն ժամանակ Ֆրանսիայի ֆինանսների նախարարն էր, հենց ինքն է ընտրել դատավորներին եւ թույլ չի տվել, որ դատը իր բնականոն հոսքով ընթանա: Դատարանը իր վճիռը կայացրեց Տապիի օգտին, քանի որ վերջինս նախագահ Սարկոզիի համախոհն էր:
Լագարդը մեղադրվում է իր պաշտոնը չարաշահելու մեջ, սակայն նա հերքում է իրեն հասցրած մեղադրանքները:Տեղեկացնում է France 24-ը: