|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք տեղադրել են հատուկ գործակալ Վլադիմիր Պուտինի մասին «ՎՎ-ն կծածկի» գոյություն չունեցող ֆիլմի աֆիշները:
Հասարակական տրանսպորտի կանգառներում եւ գովազդային վահանակներից մոսկվացիներին է նայում ատրճականով զինված, երկրի վարչապետին շատ հիշեցնող մեկը:
Աֆիշները փակցված են Կարմիր հրապարակում, Պետդումայի դիմաց, Տվերսկոյ եւ այլ կենտրոնական փողոցներում:
Պաստառներին գրված է. «Xquest.ru presents Vladimir Putin. հուլիսի 15-ից բոլոր կինոթատրոններում»:
Ինչպես տեղեկացնում է mignews.com-ը, վկայակոչելով բլոգերների ridus-news ընկերակցությունը, Xquest-ը գաղտնի պետական նախագիծ է` քողարկված համառուսական Xquest խաղի տակ:
«Xquest-ն ընտրում է տաղանդավոր եւ հեռանկարային զինվորներ «Պրոյեկտ X»-ի պաշտպանության համար: Մասնակցությունը նախագծին երաշխավորում է անմոռանալի տպավորություններ, դրայվ եւ ադրենալին: Նախագծի լավագույն գործակալները պարգեւատրվելու են արժեքավոր մրցանակներով»,- ասվում է ridus-news-ում:
Մրցանակային ֆոնդում մեկ ավտոմեքենա է, 10 iPhone, 20 iPad, 30 նեթբուք, 40 լուսանկրչական ապարատ եւ այլն: