|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կիևում ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովին սպանողն ուկրաինական ուժային կառույցներում աշխատանքի անցած` ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն. հայտնում է TCH-ն:
«Նա սպանվել է ռուսական հատուկ ծառայությունների գործակալի կողմից, որն աշխատանքի է անցել ուկրաինական ուժային կառույցներում ու հետո կարգադրություն է ստացել վերացնել Ռուսաստանի թշնամուն»,- հայտարարել է նա:
Գերաշչենկոն նշել է, որ իրավապահներին հայտնի է սպանողի կենսագրությունը:
Երեկ Կիևի կենտրոնում սպանվել էր ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը: