|
Փոխարժեքներ
21 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է, որ որոշում է ընդունվել` ոսկե տարբերանշաններ նվիրել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին, թենիսիստ Ռաֆայել Նադալին և օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին:
«Մենք որոշել ենք պարգևատրել այդ հիանալի մարդկանց` «Ռեալին» իրենց նվիրվածության համար: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա մոտ ժամանակներս»,- Ֆլորենտինո Պերեսի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հավելենք, որ Նադալը համարվում է Արքայական ակումբի անդամ, իսկ Դոմինգոն` մոլի երկրպագու: