|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ օրվա առաջին կեսին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի, դրա նպատակների և իր հետ բերած առաջարկների մասին որևէ տեղեկատվություն ստանալու մեր բոլոր փորձերը ձախողվեցին ԱԳՆ-ից բերվող անհեթեթ պատճառաբանություններով:
Իսկ ավելի ուշ, լրատվամիջոցների հրապարակումներից պարզեցինք, որ ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո Լավրովը լրագրողներին նույնիսկ ճեպազրույց է տվել: Մինչդեռ նախագահականից մեզ համոզում էին բավարարվել հանդիպման վերաբերյալ մամլո հաղորդագրությամբ:
Պետական այլ գերատեսչությունների համար լրատվամիջոցների հետ աշխատանքում «յուրայինների և օտարների» սկզբունքով առաջնորդվելը դարձել է գործելակերպ` հիմնված «պետության մասին ամեն ինչ լավ կամ ոչինչ» տրամաբանության վրա:
Իշխանությունները դեռևս դուրս չեն եկել կոմունիստական մտայնությունների ճիրաններից և թերևս անկեղծորեն հավատում են, որ եթե իրենք իրականությունը տեսնում են վարդագույն ակնոցներով, «հայլուրային» գույներով, այն այդպիսին դառնում է նաև հասարակության համար:
Մինչդեռ նման գործելաոճի արդյունքում ընդամենը մեծանում է խզումը պետության և հանրության միջև: Որովհետև մարդիկ շատ լավ տեսնում են իրականության ավելի շատ գորշ գույները և պետության կողմից իրենց հետ լրատվամիջոցների էջերից հաղորդագրությունների լեզվով խոսելու տակ ըմբռնում են իրենց խաբելու տրամադրվածությունը: Սա բաց թողնված բումերանգ է, որը մի օր անպայման վերադառնալու է...