|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն ուրախ է Հայաստանում տեղի ունեցած համաներման կապակցությամբ: Այդ քայլը նա լիցքաթափում է համարում: «Կարելի է միայն ուրախանալ ցանկացած լիցքաթափման գործընթացի համար, որը տեղի է ունենում Ֆրանսիայի համար բարեկամ եւ ԵՄ գործընկեր երկրում, ինչպիսին Հայաստանն է»,- ասաց նա:
Դեսպանը նաեւ հիշեցրեց, որ այս կապակցությամբ իր քաջալերանքն է հայտնել նաեւ ԵՄ-ն:
«Ես իսկապես շատ եմ ցանկանում, որ վերջերս տեղի ունեցած բոլոր այդ զարգացումները կարողանան իրենց դրսեւորումները գտնել բոլոր ոլորտներում»,- հույս է հայտնել Անրի Ռենոն: