|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 78-ամյակի նախօրեին՝ մայիսի 8-ին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդ Գարեգին Մելիքսեթյանը, Ռուսաստանի գերատեսչություններում Հայաստանի ներկայացուցիչներն ու դեսպանության աշխատակիցներն այցելել են Մոսկվայի «Պոկլոննայա գորա» հուշահամալիրի տարածքում գտնվող Հաղթանակի թանգարանը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, դեսպանության պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Հիշատակի և Փառքի կրակի մոտ։
Հաղթանակի թանգարանի ղեկավարության ուղեկցությամբ դեսպանության պատվիրակությունը ծանոթացել է «Битва за Москву. Первая Победа!» ցուցադրությանը։
Նույն օրը դեսպանությունում կայացել է ճաշ՝ ի պատիվ Հայաստանից ժամանած Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվիրակության, որոնց ուղեկցում էր ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։