|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Այսօր` Երևանի ժամանակով 22:15-ին, Սումսկի «Յուբիլեյնի» մարզադաշտում Ուկրաինայի գավաթը կվիճարկեն այդ երկրի ուժեղագույն ակումբները` Կիևի «Դինամոն» և Դոնեցկի «Շախտյորը»:
Հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար, սա արդեն երկրորդ փորձն է` նվաճելու գավաթը:
Անցած մրցաշրջանում Մխիթարյանն այն ժամանակ դոնեցկյան մեկ այլ ակումբի` «Մետալուրգի» հետ հասել էր եզրափակիչ, որտեղ պարտություն էր կրել «Տավրիայից»: Այդ ժամանակ «Մետալուրգին» չէր օգնել անգամ Մխիթարյանի խփած հրաշք գնդակը:
Այժմ Հենրիխն իր թիմի հետ արդեն գտնվում է Սումսկում և պատրաստվում է վճռորոշ խաղին: Հուսանք, որ այս անգամ մեր ֆուտբոլիստի խփած գնդակները մեդալներ կպարգեւեն:
Ահա Հենրիխի առաջին փորձը.....