Փոխարժեքներ
02 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Հայտնի գործարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին երեկ հաղորդագրություն են տարածել Սուքիասյանի փաստաբաններ Արա Զաքարյանը եւ Արթուր Գրիգորյանը:
Փաստաբանները երեկ ստացել են մարտի 1-ի քրեական գործը քննող ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծված խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի` 2010-ի հոկտեմբերի 19-ի ստորագրած որոշումը, ըստ որի` Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ` հանցագործություն կատարելուն նրա մասնակցությունը ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրել մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում` ՀՀ Քր. օր. 225 հոդվածի 1-ին մասով. «Զանգվածային անկարգությունների կազմակերպում»:
008-ի մարտի 1-ից մինչև 2009-ի սեպտեմբերը Սուքիասյանը գտնվել է ընդհատակում: 2009-ին նա ինքնակամ ներկայացել է իրավապահներին, 3 օր պահվել է անազատության մեջ: Ազատ արձակվելուց հետո բուժման նպխատակով մեկնել է արտերկիր: