|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արձակագիր, հրապարակախոս Արամ Պաչյանը կարծում է, որ հեռուստաեթերը վարդագույն գույներով է ներկայացնում բանակի կյանքը:
«Պետք չէ վարդագույնով ներկայացնել, բայց պետք է լինի իդեալ չափանիշ, որի հետ կհարաբերվի այսօրվա բանակի «կերպարը»: Անարդարն այն է, որ այսօր բոլոր ընդհանրացումներ զինվորականի շուրջն են պտտվում: Ասենք` շատ են դեպքերը, որ բժիշկը կաշառք է վերցնում, բայց չկա ձեւավորված կարծիք, որ բոլոր բժիշկները կաշառակեր են: Կա միտում, որը շրջվում է հասարակության դեմ»,-ասաց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը:
Վերջինս կարծում է, որ անհրաժեշտ է հետեւել փաստերին եւ դրանցից էլ ընդհանրացումներ անել, այսինքն`որքանով են փաստերն ընդհանրացվում հասարակական գիտակցության մեջ:
Դեւրիկյանն անընդունելի է համարում ընդհանրացումները գեղարվեստական գրականության մեջ, քանի որ այն, ինչ դառնում է գրական կերպար, հնարավոր չէ փոխել:
«Այսօրվա բանակի խնդիրներից մեկն էլ, որ սխալ է ներկայացված, ոչ թե զինվոր-հրամանատար, այլ զինվոր-զինվոր հարաբերությունն է, քանի որ մեր կյանքի հարաբերությունները ավտոմատ արտացոլվում է բանակում»,-կարծում է պարոն Դեւրիկյանը: