կարևոր
2725 դիտում, 9 ամիս առաջ - 2023-06-02 13:58
Քաղաքական

Ելիսեյան պալատի հայտարարությունը Քիշնևում հանդիպման վերաբերյալ «չի արտացոլում» կողմերի դիրքորոշումը, այլ «խեղաթյուրում է» այն․ Ադրբեջանի ԱԳՆ

Ելիսեյան պալատի հայտարարությունը Քիշնևում հանդիպման վերաբերյալ «չի արտացոլում» կողմերի դիրքորոշումը, այլ «խեղաթյուրում է» այն․ Ադրբեջանի ԱԳՆ

Ելիսեյան պալատի հայտարարությունը Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ չի արտացոլում կողմերի դիրքորոշումը, այլ խեղաթյուրում է այն. նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը լրատվամիջոցների համար հայտարարություն է արել հունիսի 1-ին Քիշնևում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Հետագայում հանդիպման մասին Ֆրանսիայի նախագահի կողմից միակողմանի արված հայտարարությունը չի արտացոլում և խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։ Ցավոք, սա Ֆրանսիայի կողմից նման պահվածքի առաջին դեպքը չէ, և սա դրական ներդրում չի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել նախօրեին Քիշնևում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպման վերաբերյալ: Դրանում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում իրենց ստանձնած հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրում սահմանված սահմանների հարգման վերաբերյալ։ Նրանք վերահաստատել են Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը։