|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ցանկանում ենք վերականգնել բանակցությունները: Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ, ցանկանում ենք, որպեսզի մյուս համանախագահող երկրները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ևս իրենց ներդրումն ունենան այս գործընթացում: Այսուհանդերձ, կարելի է այս երկարաձգվող հակամարտությանն լուծման ուղի գտնել»,- ասել է Օլանդը: Այս մասին գրում է «Agence France Presse»-ը:
Ելիսեյան պալատում փաստաթղթերի ստորագրումից հետո՝ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել վերականգնել բանակցությունները՝ ղարաբաղյան հարցի շուրջ:
Ֆրանսուա Օլանդը հաստատել է այն միտքը, որ արդեն ժամանակն է՝ մտածելու ստատուս քվոյի փոփոխության մասին: Իլհամ Ալիևն էլ իր հերթին մեջբերել է նույն ծեծված արտահայտությունը՝ մեղադրելով Հայաստանին բանակցություններից խուսափելու համար:
AFP-ն սարկազմով անդրադարձել է այն փաստին, որ Ելիսեյան պալատում խաղաղ քնում են ադրբեջանցի քաղաքական գործիչները: Հիշեցնենք, երեկ Օլանդ-Ալիև հանդիպման ժամանակ՝ ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովն ու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը խաղաղ քնած էին։
Պարբերականը նաև անդրադարձել է այն փաստին, որ Ֆրանսիայի բազմաթիվ շրջաններում՝ Ալիևին դիմավորել են #StopAliyev կոչով, ինչպես նաև բողոքի ցույցերով: