կարևոր
2917 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-26 16:19
Քաղաքական

Հուսով ենք՝ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես խաղաղության պայմանագիր կստորագրվի. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան

Հուսով ենք՝ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես խաղաղության պայմանագիր կստորագրվի. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան

Ադրբեջանը և Հայաստանը կարող են խաղաղ կարգավորման փաստաթուղթ ստորագրել, երբ նրանց առաջնորդները հաջորդ շաբաթ հանդիպեն եվրոպական գագաթնաժողովին: Ինչպես գրում է Reuters-ը, այս մասին ասել է Ֆրանսիայում Բաքվի դեսպանը։

Գործակալությունը մանրամասնում է, որ խոսքը հաջորդ հինգշաբթի Մոլդովայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասին է, որին կմասնակցեն ԵՄ անդամները, եվրոպական 17 այլ երկիր, ԵՄ կառույցների ղեկավարներ, մինչև 47 երկրի ղեկավար:

Ըստ դիվանագիտական աղբյուրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր մակարդակի բանակցություններ կունենան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտնում են դիվանագիտական աղբյուրները։

«Հուսով ենք՝ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես խաղաղության պայմանագիր կստորագրվի», - Փարիզում լրագրողներին ասել է Լեյլա Աբդուլաևան:

«Սա պատմական պահ է, որը չի կարելի բաց թողնել», - հավելել է նա: