|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանև Վիետնամի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի նախագիծը, որը հավանության արժանացավ:
Ըստ նախարարի` այդ համաձայնագրով մի շարք ապրանքների վրա կսահմանվի զրոյական մաքսատուրք, մի շարք այլ ապրանքների վրա մաքսատուրքը կսահմանվի մինչև 2025 թվականը:
«Մենք ցանկանում ենք պայմանագրում ընդգրկել կոնյակի ու գինիների արտահանման համար բարենպաստ պայմաններ»,- ասաց նա:
Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ Վիետնամի վարչապետի հետ հանդիպման ժամանակ խոսել է այդ հարցերի մասին և ստացել նրանց համաձայնությունը: