|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասաց, որ դեկտեմբերի 9-ին ԱԺ-ն կճանաչի ԼՂ հանրապետությունը, եթե մինչ այդ Ադրբեջանը պատերազմ սկսի ` հիշեցնելով, որ ՀՀ նախագահն իր ելույթում ասել էր, որ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը: «Բայց մինչև այդ չենք ճանաչի, որովհետև փորձելու ենք բանակցությունների ճանապարհով հասնել փոխադարձ փոխզիջումային տարբերակին»,- ասաց նա:
ՀՀԿ փոխնախագահը կարծում է, որ «Ժառանգության» հետո փոխզիջումային տարբերակ կգտնեն և հարցի քվեարկությունը կհետաձգվի:
Անդրադառնալով հնարավոր տարածքային փոխզիջումների մասին հարցին` Ռազմիկ Զոհրաբյանը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի տարածքներ էլ կան, որ Ադրբեջանի կողմից են օկուպացված` Շահումյանի, Մարտակերտի, Մարտակերտի տարածքները: «Բայց քանի որ մենք զրո կետում ենք նորից կանգնած, խոսել այդ տարածքների փոխզիջման մասին, կարծում եմ ավելորդ է»,- ասաց նա: