|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում արժանացել է չեմպիոնի կոչմանը։
Հայ մարզիկը հենացատկի վարժության եզրափակչում երկու գերազանց ցատկերի հանրագումարում հավաքել է 14,850 միավոր:
Դավթյանը կարիերայում երկրորդ անգամ է դարձել աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:
Այսպիսով, Հայաստանի հավաքականն աշխարհի առաջյությունն ավարտել է 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով:
Ավելի վաղ նժույգթափեր վարժությունում Համլետ Մանուկյանը հռչակվել էր աշխարհի չեմպիոն, իսկ Մամիկոն Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։