|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է վնվաճել Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը դարձավ բրոնզե մեդալակիր։
Սպորտային մարմնամարզության աշխարհի 19-ամյա չեմպիոն Համլետ Մանուկյանը նշել է, որ միշտ երազել է այդ տիտղոսը նվաճել։
«Սա իմ երազանքն էր։ Անցյալ տարի որոշ սխալներ թույլ տվեցի վայրէջք կատարելիս, ինձ համար շատ դժվար ժամանակաշրջան էր։ Փառք Աստծո։ Ես շատ ուրախ եմ ընկերներիս և ինձ համար։ Շնորհակալություն իմ մարզիչներին և բոլոր նրանց, ովքեր աջակցում են ինձ»,- ասել է Մանուկյանը։