|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ։
Վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 11-ամյա Հ․ Դ․-ն նախ օպերատիվորեն ժամանած «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել և հրաժարվել հիվանդանոց մեկնելուց, ապա ժամեր անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել Երևանի հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով, բուժօգնության դիմած անչափահասը վարորդի դուստրն է։