|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Օգոստոսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ հատվածում, Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 58-ամյա Ալիկ Կ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 24-ամյա Սաթենիկ Ա.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։