|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ-ի պատժամիջոցներին ենթարկված իրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել են։
Վերջին չվերթները իրանական ավիաընկերությունները կատարել են սեպտեմբերի 20-ին։ Սեպտեմբերի 21-ից նրանց գործունեությունը վրացական ավիացիոն շուկայում սահմանափակվեց։
2026 թվականի սեպտեմբերի 8-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեց 36 ընկերությունների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք աջակցել էին իրանական ավիացիոն ոլորտին և կատարել չվերթներ Իրանից կամ դեպի Իրան։ Դրանց թվում էին նաև Վրաստան չվերթներ իրականացնող ընկերություններ։
Սեպտեմբերի 10-ին Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարեց, որ վրացական կողմը կգործի «միջազգային պատժամիջոցների ռեժիմին լիովին համապատասխան» և հաշվի կառնի Եվրամիության և Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների մեխանիզմները:
Աղբյուրը՝ Aliq.ge։