|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Sputnik Արմենիա»-ն գրում է․
«ՀՀ Տավուշի մարզում` Իջևանի մարտական դիրքերում, ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան։
Զինծառայողը տեղափոխվել է Իջևանի ԲԿ, որտեղ էլ վիրահատվել է։
«Սստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են», - ասացին Իջևանի ԲԿ-ից։
Զինծառայողը տեղափոխվել է Երևան`«Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Դեպքի մասին մանրամասներ իմանալու համար դեռ չի հաջողվում կապ հաստատել ՊՆ-ի լրատվական ծառայության հետ»։