|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հասանովը նախօրեին ժամանել է Թուրքիայի Քայսերի նահանգ՝ մասնակցելու Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների թվով 9-րդ նիստին։
«Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները, կարեւորվել է այդ ուղղությամբ տարվող աշխատանքների հետագա ընդլայնումը»,-ասվում է հաղորդագրության մեջ: