|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը եւ Հուլուսի Աքարը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմական կրթության ոլորտներում համագործակցության հեռանկարները, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Կողմերն անդրադարձել են համատեղ զորավարժությունների ընթացքում Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերի ձեռք բերած փորձի կարեւորությանը եւ ընդգծել են նման միջոցառումների կանոնավոր անցկացման անհրաժեշտությունը։ Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանն ավելի է ընդլայնում համագործակցությունը Թուրքիայի հետ՝ իր ռազմական հզորությունը մեծացնելու նպատակով»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Հասանովին ընդունել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։