|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թույլատրել է կիրառել COVID-19-ի դեմ հնդկական CovavaxTM պատվաստանյութը. հաղորդում է Associated Press-ը:
Երկփուլային CovavaxTM-ն արտադրվում է Serum Institute-ի կողմից ամերիկյան Novavax ընկերության լիցենզիայի ներքո: Պատվաստանյութի առավելությունն այն է, որ կարելի է հեշտությամբ պահել, ինչը կօգնի ավելացնել ցածր եկամուտ ունեցող երկրներում պատվաստվողների թիվը։
Omicron շտամի դեմ CovavaxTM-ի արդյունավետության մասին դեռևս չի հաղորդվել: Ակնկալվում է, որ պատվաստանյութը կհաստատվի այն երկրներում, որտեղ թույլատրվում են միայն պատվաստված զբոսաշրջիկները: