|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիան կշարունակի պայքարել բարեկամ և եղբայրական երկրների իրավունքների և շահերի պաշտպանության համար, այդպիսին է Ադրբեջանը. հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ապրում է իր պատմության ամենաինտենսիվ շրջանը։ «Միջոցառումներ են ձեռնարկվում սահմանային անվտանգության ամրապնդման համար»,- հավելել է Աքարը։
Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը նաեւ նշել է, որ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, թուրքական զինված ուժերը շարունակում են ռազմական գործողությունները երկրի ներսում եւ արտերկրում։