|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը միջազգային ասպարեզում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ, արտաքին հարաբերությունների կենտրոնական կոմիտեի գրասենյակի ղեկավար Վան Իի հետ հանդիպմանը:
«Մեր հարաբերությունները զարգանում են կայուն և դինամիկ, և չնայած համաշխարհային ասպարեզում տիրող բարձր տուրբուլենտությանը, մենք ցուցաբերում ենք համերաշխություն և պատրաստակամություն՝ պաշտպանելու միմյանց շահերը՝ հիմնվելով միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա», - ասել է Լավրովը։