|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ «3+3» ձևաչափ ստեղծելու գաղափարը:
Նախաձեռնությունը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ տարածաշրջանային փոխգործակցության մեխանիզմի ստեղծում:
«Այսօր մենք քննարկեցինք «3+3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը: Իրանցի ընկերները դրական վերաբերմունք ունեն։ Մենք նույն վերաբերմունքն ենք նկատում Ադրբեջանում և Թուրքիայում, աշխատում ենք հայ գործընկերների հետ»,- ասել է Լավրովը ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը հույս ունի, որ Վրաստանը, չնայած իր առջև ծառացած բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր հիմնարար շահը նման մեխանիզմ ստեղծելու հարցում: