|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման ընթացքում՝ միջազգային օրակարգի այլ թեմաների հետ միասին: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի շրջանառության մեջ դրված հայտարարության մեջ։ Հանդիպումը տեղի է ունեցել Ռեյկյավիկում՝ Արկտիկայի խորհրդի նախարարների նստաշրջանի շրջանակներում, և տևել է գրեթե երկու ժամ:
«Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնումը»,- նշել է դիվանագետը: