|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ղազախստանի նավերը Կասպից ծովում համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն «Ծովի գավաթի» մրցույթի ավարտից հետո. լրագրողներին ասել է ռուսաստանյան պատվիրակության ղեկավար, Կասպից նավատորմի հրամանատարի տեղակալ Սերգեյ Եկիմովը։
««Ծովի գավաթի» խաղարկության ավարտից անմիջապես հետո մենք համատեղ վարժանքներ կանցկացնենք, որոնց կմասնակցեն Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի և Ադրբեջանի ռազմանավերը: Մի քանի օր մենք համատեղ գործողություններ կմշակենք այստեղ՝ Կասպից ծովում», - ասել է Եկիմովը, որին մեջբերում է РИА Новости- ն: