|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսական կասպյան նավատորմի 20 նավ զորավարժություններ է սկսել Կասպից ծովում. հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։
Զորավարժություններին մասնակցում են «Դաղստան» հրթիռային նավը, փոքր հրթիռային «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկի Ուստյուգ», «Մախաչկալա», «Աստրախան», «Ստուպինեց», փոքր հրետանային նավեր, մոտորանավակներ և այլն:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը նշել է, որ շուտով նավատորմի ռազմածովային մարտավարական խմբերը համատեղ զորավարժություններ կմշակեն մեկ մարտական կարգով շարժվելու համար, հետ կմղվեն պայմանական հակառակորդի օդային հարձակման միջոցները և կմշակեն ծովային մարտի վարժանքների անցկացումը, ինչպես նաև կիրականացվեն գործնական հրթիռային և հրետանային կրակոցներ։