|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հուլիսի 11-ին Թուրքիայի արևելքում միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսը շրջվել և հրդեհվել է: Առնվազն 12 ուղևոր զոհվել է, 20-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է թուրքական Sabah լրատվական գործակալությունը:
Երթուղայինը Իրանին սահմանակից Վան նահանգում ընկել է ճանապարհի երկայնքով ձգվող փոսորակը:
Զոհերը Իրանից, Աֆղանստանից և Պակիստանից եկած միգրանտներ էին։ Այդ երկրներից մարդիկ պարբերաբար հատում են Իրանի հետ սահմանը և մուտք գործում Թուրքիա: