|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այս տարվա վերջին եռամսյակում տեղի է ունեցել երեխաների մասնակցությամբ 123 ճանապարհատրանսպորտային պատահար, արդյունքում` զոհվել է 6 երեխա, վիրավորվել՝ 136-ը։ Այս վիճակագրությունն այսօր լրագրողներին ներկայացրեց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը՝ նշելով, որ այդ ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է:
Սարգսյանի խոսքով՝ երեխաների մասնակցությամբ ՃՏՊ-ների աճ է գրանցվում հատկապես արձակուրդի շրջանում՝ հուլիս-օգոստոս ամիսներին: Պատահարների մեծամասնությունը հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքերն են, և քանի որ երեխաները հաճախ են անթույլատրելի տեղերից հատում փողոցը կամ հեծանիվներով փողոց դուրս գալիս, նման դեպքեր են գրանցվում:
Անդրադառնալով ուսումնական տարվա մեկնարկին ոստիկանության կողմից իրականացվելիք ծառայությանը` Սարգսյանը նշեց, որ ոստիկանությունը մեկամսյա ծառայություն կիրականացնի բոլոր այն դպրոցների մոտ, որոնք գտնվում են ինտենսիվ երթևեկություն ունեցող փողոցների կողքին։ Սակայն նա նշեց, որ ոստիկանությունը միայն մեկամսյակով չի բավարարվելու և շարունակելու է ծառայությունը ինտենսիվ երթևեկություն ունեցող փողոցների կողքին գտնվող դպրոցների տարածքում։